Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Խաղաղության աղոթք

Խաղաղության աղոթք
11.03.2024 | 00:01

Խաղաղությամբ Քո,
Քրիստոս Փրկիչ մեր,
որ վեր է բոլոր մտքերից
և խոսքերից,
ամրացրու մեզ
և աներկյուղ պահիր ամենայն չարից:
Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին,
ովքեր հոգով
և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ:
Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամեն:

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ